Հայաստան նախորդ տարի ներմուծվել է 44 հազար 667 ավտոտրանսպորտային միջոց
 |armenpress.am|
17:25 - 29 մայիսի, 2023

Հայաստան նախորդ տարի ներմուծվել է 44 հազար 667 ավտոտրանսպորտային միջոց |armenpress.am|

armenpress.am: Հայաստան վերջին 5 տարվա կտրվածքով ներմուծվել է 346 հազար 631 տրանսպորտային միջոց:

Այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

«2022 թ. ներմուծվել է 44 հազար 667 ավտոտրանսպորտային միջոց, 2021-ին՝ 21 հազար 842: Իսկ 5 տարվա կտրվածքով ունենք 346 հազար 631 ներմուծված տրանսպորտային միջոց»,-ասաց Ֆիդանյանը:

Ըստ Ֆիդանյանի՝ այդ թիվը չի կարող ազդեցություն չունենալ ճանապարհատրանսպորտային պատահարների ցուցանիշի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել