Հայ-ադրբեջանական սահմանին կլինի անձնագրային և մաքսային հսկողություն. ՌԴ փոխվարչապետ |hetq.am|
18:07 - 31 մայիսի, 2023

Հայ-ադրբեջանական սահմանին կլինի անձնագրային և մաքսային հսկողություն. ՌԴ փոխվարչապետ |hetq.am|

hetq.am: Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբում կողմերը կքննարկեն նաև հայ-ադրբեջանական սահմանին անձնագրային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

«Այսօր մենք շատ ենք մոտեցել նրան, որ խոսենք այն մասին, որ մենք կարող ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև։ Ընդորում նաև Հայաստանն է ստանում հնարավորություն ապաշրջափակման և Նախիջևանի ու Ադրբեջանի տարածքներով դեպի Ռուսաստան, ԵԱՏՄ մյուս երկրներ տեղաշարժի։ Իրավամբ այն որոշումները, որոնք մենք պատրաստում ենք եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, ունեն, անկասկած, մեծ նշանակություն ողջ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման և Հայաստանի ապաշրջափակման համար»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Օվերչուկը նշել է, որ հարցերը, որոնք կքննարկվեն առաջիկա հանդիպման ժամանակ, «իրավամբ վերաբերվում են տեխնիկական դետալներին, որոնք կապված են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման կարգին»։ «Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կգործի անձնագրային և մաքսային հսկողություն, ինչպես նաև հսկողության այլ տեսակներ, որոնք գործում են միջազգային սահմաններին»,- հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել