Զելենսկին ժամանել է Մոլդովա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
 |armeniasputnik.am|
11:24 - 01 հունիսի, 2023

Զելենսկին ժամանել է Մոլդովա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Մոլդովա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որտեղ կքննարկվեն անվտանգության հարցեր։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Moldpres պետական գործակալությանը, Զելենսկին առաջինն է եղել պետության ղեկավարներից, որն այսօր առավոտյան ժամանել է Բուլբոակա քաղաքի Միմի ամրոց, որտեղ այսօր անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

Ուկրաինայի նախագահի մասնակցությունը միջոցառմանը չէր հաստատվում, սակայն մինչև վերջին պահը չէր էլ հերքվում։ Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են լինելու էներգետիկան, անվտանգությունը և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։

Միջոցառումը տեղի է ունենում Միմի գինեգործարանի տարածքում՝ Բուլբոակա գյուղում (գտնվում է Քիշնևից 45 կիլոմետր հեռավորության վրա), որտեղ գտնվում են նաև Դաչիյա ռազմաբազան և ռազմական պոլիգոնը, որտեղ անցկացվում են ազգային բանակի զորավարժությունները։

Մոլդովայի գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ժամանել են Ռումինիայի ներքին գործերի նախարարության աշխատակիցները։ Անհետաձգելի բժշկական տարհանման համար Մոլդովա կժամանի նաև ռումինական SMURD փրկարար ծառայության երկու ուղղաթիռ, որոնք անհրաժեշտության դեպքում ավիաբուժական առաքելություն կիրականացնեն։

Ինչպես հայտնում են Մոլդովայի ԱԳՆ–ից, մայիսի 31-ից հունիսի 2-ը մոլդովայի երկինքը բաց կլինի միայն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցող պաշտոնական պատվիրակությունների ինքնաթիռների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել