Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան
 |aysor.am|
13:33 - 01 հունիսի, 2023

Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարևոր է համարում, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն։

«Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ խախտված են ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ալեն Սիմոնյանը կարծում է՝ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու։

«Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը թույլ չենք տա։ Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան՝ մեզ համար»,- նշեց նա։

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի համար սկզբունքային հարց է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել