Զաքիր Հասանովը նույնպես հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալի հետ
21:16 - 02 հունիսի, 2023

Զաքիր Հասանովը նույնպես հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալի հետ

Հունիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև կապերի, տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկրների(Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի-խմբ.) միջև երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել