Հայաստանը մտադիր է տարբեր երկրներում նոր դեսպանություններ բացել, կան պայմանավորվածություններ
 |armenpress.am|
15:41 - 05 հունիսի, 2023

Հայաստանը մտադիր է տարբեր երկրներում նոր դեսպանություններ բացել, կան պայմանավորվածություններ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մտադիր է նոր դեսպանություններ բացել, նույնիսկ կան արդեն պայմանավորվածություններ:

Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Նորերը բացելու մասին մտածում ենք: Նույնիսկ պայմանավորվածություններ ունենք: Հուսամ Ուրուգվայում առաջիկայում կունենանք»,- ասաց Միրզոյանը:

Ըստ նախարարի՝ կան երկրներ, որտեղ կարող են լինել դիվանագիտական գրասենյակներ, որոնց աստիճանը հետագայում կարող է բարձրացվել:

«Բայց մեր աշխարհագրությունը լայնացնելու լրջագույն պլաններ կան: Մի մասն արտացոլված էր 2022-ի բյուջեում»,-ասաց նա:

Նախարարը հույս հայտնեց, որ այդ առումով կատարողականը կհասցնեն 100 տոկոսի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել