Հայաստանը ԵՄ գործընկերների հետ ակտիվորեն քննարկում է վիզաների ազատականացման թեման. Միրզոյան
 |armenpress.am|
16:07 - 05 հունիսի, 2023

Հայաստանը ԵՄ գործընկերների հետ ակտիվորեն քննարկում է վիզաների ազատականացման թեման. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Վիզաների ազատականացման թեման Հայաստանի և ԵՄ անդամ երկրների օրակարգի հարցերից է, քննարկվում  ու գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում, սակայն պետք է ԵՄ-ի կոնսենսուսային դիրքորոշումը:

Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Վիզաների ազատականացման թեման ակտիվորեն քննարկում ենք: Մեր և ԵՄ-ի կամ մեր և ԵՄ անդամ հանդիսացող առանձին երկրի օրակարգում կա, քննարկվում է, և մեծամասամբ կամ գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում: Այդուհանդերձ ԵՄ-ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք: Եվ ԵՄ-ի ներսում կոնսենսուսի հասնել դեռևս հնարավոր չի եղել»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը վստահեցրեց, որ այս առումով աշխատանքը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել