Հարցերի լուծման կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է. Վեդանտ Պատել
 |armtimes.com|
09:46 - 06 հունիսի, 2023

Հարցերի լուծման կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է. Վեդանտ Պատել |armtimes.com|

armtimes.com: Ուղիղ երկխոսությունն է հարցերի լուծման և կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներիվաշինգտոնյան հանդիպմանը։

«Ակնկալում ենք այս ամիս Վաշինգտոնում հյուրընկալել ԱԳ նախարարների բանակցությունների նոր ռաունդը։ ԱՄՆ-ն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը տեղի է ունենում տարբեր հարթակներում, այդ թվում առաջնորդների մակարդակով»,- ասել է  ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակը:

Հիշեցնենք՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը կմեկնարկի հունիսի 12-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել