Իրանը միջուկային գործարքի շուրջը վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման պատճառներ չի տեսնում |armenpress.am|
12:01 - 28 նոյեմբերի, 2019

Իրանը միջուկային գործարքի շուրջը վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման պատճառներ չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի երկրներն ընթացիկ պայմաններում հիմքեր չունեն միջուկային գործարքի շուրջը վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման համար, որը կարող Է վերականգել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները: Նոյեմբերի 28-ին այս կարծիքն Է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

«Ընթացիկ հանգամանքներում միջուկային գործարքը Եվրոպայի երկրներին հիմքեր չի տալիս գործարկելու այդ մեխանիզմն ի պատասխան ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին հակազդելու Իրանի լեգիտիմ իրավունքի»,- մեջբերում Է ԱԳՆ-ի պաշտնական ներկայացուցչի խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը: Նրա խոսքը դարձել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի այն հայտարարության արձագանքը, թե Փարիզը պատրաստ Է գործարկելու վեճերի կարգավորման մեխանիզմը, որը նախատեսված Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել