Աննա Վարդապետյանն ընդգծել է ԿԽՄԿ դերը հայ ռազմագերիների իրավունքների ապահովման և վերադարձի հարցում
20:13 - 07 հունիսի, 2023

Աննա Վարդապետյանն ընդգծել է ԿԽՄԿ դերը հայ ռազմագերիների իրավունքների ապահովման և վերադարձի հարցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գլխավոր դատախազն անդրադարձ է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին՝ ընդգծելով ԿԽՄԿ դերը նրանց իրավունքների ապահովման և վերադարձի հարցում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել