Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցը կարող է քննարկվել ԵԽԽՎ ամառային նստաշրջանին
 |1lurer.am|
14:21 - 08 հունիսի, 2023

Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցը կարող է քննարկվել ԵԽԽՎ ամառային նստաշրջանին |1lurer.am|

1lurer.am: Հունիսի 19-23-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին առաջարկվել է հրատապ քննարկում անցկացնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման վերաբերյալ:

ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ համատեղ հրատապ քննարկում կլինի Ուկրաինայում պատերազմի քաղաքական հետևանքների և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել