Թուրքիան գոհ է «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում առաջընթացից»

 |factor.am|
11:50 - 09 հունիսի, 2023

Թուրքիան գոհ է «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում առաջընթացից» |factor.am|

factor.am: Թուրքիայիում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարմամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը, որից հետո  տարածվել է պաշտոնական հայտարարություն, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։

Նիստում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի  միջև բանակցային գործընթացը։ Հաղորդագրությունում ասվում է, որ «Թուրքիան գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից։ 

Նշվում է, որ արդարացի լուծումը ոչ միայն հիմք կհանդիսանա Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար, այլև էապես կնպաստի համաշխարհային կայունությանը»։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը մեծացնում է տարածաշրջանում ռիսկերը և Թուրքիան շարունակելու է իր ներդրումն ունենալ խաղաղության բանակցություններում։

Անդրադառնալով Սիրիայի թեմային՝ Թուրքիայի ԱԽ-ն հայտնում է, որ «Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և կայուն խաղաղության հնարավոր կլինի հասնել միայն երկիրը մաքրելով ահաբեկչական կազմակերպություններից»։

Նշվում է նաև, որ  Անկարան աջակցում է երկխոսության գործընթացին, որպեսզի Կոսովոյում լարվածությունը չվերաճի ճգնաժամի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել