Պետքարտուղարությունից հավելել են, որ Վաշիգտոնը «իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր վայրերում ընթացող բանակցությունների, այդ թվում՝ վերջերս Քիշնևում կայացած [երկու երկրների] առաջնորդների հանդիպման առնչությամբ»:
«Ակնկալում ենք հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»,- ասված է ԱՄՆ պետքարտողարության պատասխանում:
Այսօր Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունները հետաձգվել են։
«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- գրել է արտգործնախարարության մամլո խոսնակը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն փոխանցել է, թե այժմ ընթանում են քննարկումներ՝ նոր ժամկետների շուրջ:
«Հուսով ենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ասել է նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)