Փաստաբանը համոզված է՝ իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը |panorama.am|
13:01 - 13 հունիսի, 2023

Փաստաբանը համոզված է՝ իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը |panorama.am|

panorama.am: «2023թ. հունիսի 7-ին՝ ժամը 16։00-ին, ես և պաշտպանյալս, թույլ տվեք նրա անունը չհրապարակել, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մասնակցել ենք մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի»,- ասաց փաստաբան Կարեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ պատմելով իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնության գործադրման մանրամասները, միաժամանակ չհրապարակելով նախաքննական գաղտնիք համարվող տեղեկություններ։

Փաստաբանի խոսքով նիստի ընթացքում իր պաշտպանյալի ու վերջինիս ընկերոջ միջև, որը նույն գործով նույնպես հանդիսանում է մեղադրյալ, անձնական բնույթի հարցերի շուրջ խոսակցություն է առաջացել, որն իր գնահատմամբ հանցակազմի որևէ հատկանիշ չի պարունակում։ Դատական նիստը հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով, ինչը, ըստ Ալավերդյանի, վկայում է, որ հակաիրավական որևէ բան չի եղել դատարանում։

Նիստի ավարտից հետո դատարանի մայթով քայլելու ընթացքում փաստաբանին ու նրա պաշտպանյալին են մոտեցել ոստիկանության Կենտրոնի, Էրեբունու բաժինների, պարեկային անձնակազմի մոտ երկու տասնյակ ոստիկաններ։

«Ոստիկանները, ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում, տևական ժամանակ չէին կարողանում բացատրել իրենց մոտենալու նպատակը, թե այդ մեծաքանակ ոստիկաններից ով ինչ դատավարական գործառույթ է իրականացնում, և ի վերջո, ով է որոշում կայացնողը, ում հետ պետք է շփվել։ Ընդհանուր իրարանցման մեջ հնարավոր չէր որևէ դատավարական գործողություն պատկերացնել, որևէ իրավական գործընթաց սկսել»,- մանրամասնեց նա։

Փաստաբանի խոսքով ի վերջո հասկացել են, որ ոստիկանության աշխատողները ցանկանում են իր պաշտպանյալին հրավիրել ոստիկանության բաժին։

«Քաղաքացուն չեն կարող հրավիրել ոստիկանություն իր կամքին հակառակ»,- հիշեցրեց Ալավերդյանն ու ավելացրեց, որ, չնայած դրան, իր պաշտպանյալը կամավոր նստել է պարեկային ծառայության ավտոմեքենան, ընդ որում գործողությունը կատարվել է պարեկային ծառայության կողմից, որի աշխատակիցների վրա ամրակացված են տեսախցիկներ։

«Ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո 5-10 րոպե արհեստական խոչընդոտներ են փորձել հարուցել պաշտպանյալիս մոտ բարձրանալու համար։ Ի վերջո՝ համառ պայքարից, բացատրական աշխատանքից հետո ինձ հաջողվեց բարձրանալ չորրորդ հարկ։ Մոտենալով աշխատասենյակին՝ ես լսեցի պաշտպանյալիս գոռոցները և իրեն չհարվածելու պահանջները։ Ոստիկանության երկու աշխատողներ փորձեցին թույլ չտալ, որ ներս մտնեմ, ես հաղթահարեցի արգելքները, բացեցի դուռը, հայտնաբերեցի պաշտպանյալիս՝ դեմքով գետնին ընկած, ձեռնաշղթանները հետևից ամրացրած, ոստիկանության 5-6 աշխատակիցներ հարվածներ էին հասցնում նրա մարմնի տարբեր հատվածներին։ Էդ պահին մոտեցել եմ պաշտպանյալիս, բարձրացրել եմ, կանգնել եմ նրա դիմաց, բարձրացրել եմ ձեռքերս, փորձել եմ արգելել ոստիկաններին մոտենալ։ Ոստիկաններին հորդորել եմ պաշտպանյալիս հետ երկխոսության մեջ չմտնել, քանի որ նրանց խոսակցության մակարդակը այլ կերպ, քան փողոցային ռազբորկա, չեմ կարող որակել. ուսադիր, համազգեստ կրող ծառայողին ոչ հարիր վարքագիծ էր»,- ասաց նա։

Կարեն Ալավերդյանի ներկայացմամբ իր ջանքերի շնորհիվ իրավիճակը հանդարտվում է, վերադառնում իրավական փուլ, ոստիկանները դուրս են գալիս սենյակից, մնում է միայն մեկը։

«Իրավիճակը դարձել էր կառավարելի, այնքան, որ ես թույլտվություն եմ խնդրել ու ծխախոտ ծխել։ Շատ հանկարծակի ոստիկանության ծառայողը սկսեց գոռալ պաշտպանյալիս վրա։ Անմիջապես դուռը բացվեց, այդ խումբը ներխուժեց սենյակ, ինձ հեռացրին սենյակից, կարող եմ ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել։ Քանի որ սա տեղի է ունեցել որոշակի դադարից հետո, ինձ մոտ համոզմունք է առաջացել, որ տեղի ունեցածը ոչ թե ոստիկանության ստորին օղակների ինքնիրավչության արդյունք է, այլ կոնկրետ համաձայնեցված վերադասների հետ»,- ասաց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել