news.am: Վերջին տարիներին փաստաբանների նկատմամբ նմանատիպ ինտենսիվությամբ եւ նմանատիպ բռնության դեպքեր առհասարակ չենք ունեցել: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Նշենք, որ ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել փաստաբան Կարել Ալավերդյանը, որը փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։
«Կարծես՝ վերադառնում ենք 90-ականներ: Այս երեւույթն անթույլատրելի է. փաստաբանական համայնքը հաստատ արձագանքելու է համարժեք: Հայաստանն իվական պետություն է եւ որեւէ մեկը այդ իրավական եզրույթը չի վերացրել, եւ մենք մնալու ենք իրավական պետություն, մենք իրականացնելու ենք մարդու իրավունքների պաշտպանություն»,- նշեց Սիմոն Բաբայանը։
Նրա խոսքով՝ տարակուսելի է նաեւ մեր միջազգային կառույցների վարքագիծը. «Մենք տարբեր հարթակներում համագործակցում ենք մեր գործընկերների հետ, այդ միջազգային կառույցները կարծես՝ ջանքեր են գործադրում, որպեսզի դատաիրավական համակարգը Հայաստանում բարելավվի: Նախորդ տարիներին այդ մարմինները այդ իրավիճակներին բավականին արագ արձագանքում էին, այսօր վտանգված է փաստաբանի անկախությունը»:
comment.count (0)