civilnet.am: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չի հերքում, որ ՀՀ առևտրային բանկերը՝ այդ թվում արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված, արգելափակում են Ռուսաստանից էլեկտրոնիկայի համար վճարումները:
Հունիսի 13-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Մարտին Գալաստյանը նշեց, որ Կենտրոնական բանկը չի ուղղորդում առևտրային բանկերին կայացնել այս կամ այն որոշումը:
«Կենտրոնական բանկն ուղղորդում է, որ բանկերն աշխատեն միջազգային լավագույն փորձին համահունչ: Բանկերն են կառավարում իրենց ռիսկերը: Գործողությունները, որոնք ուղղված են իրենց ռիսկերի կառավարմանը, կարող են հանգեցնել որոշակի կոնտրագենտների հետ հարաբերությունների խզման, որ դրանց հետ չաշխատեն կամ աշխատանքի պայմանները փոխվեն», – նշում է Գալստյանը՝ ըստ էության չհերքելով ռուսական «Կոմերսանտ» թերթի` ՀՀ բանկերի արգելափակումների վերաբերյալ հրապարակումը:
Նրա խոսքով՝ նման որոշումներ բանկերը կարող են կայացնել այդ թվում միջազգային պատժամիջոցներով պայմանավորված: Դա կարող է լինել նաև կորեսպոնդենտ (միջնորդ) բանկերի դիրքորոշմամբ պայմանավորված: Գալստյանը, սակայն, դժվարացավ հստակ նշել՝ բանկային փոխանցումների արգելափակումները վերաբերում են միայն Ռուսաստանի՞ց կատարվող գործարքներին, թե՞ այդ ցանկում են նաև ՀՀ-ում գրանցված ռուսական կապիտալով ընկերությունները: Գալստյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ առևտրային բանկերը կառավարում են իրենց ռիսկերը. այստեղ խտրականություն ուղղակի չկա:
Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ»-ը գրել էր, որ հայկական բանկերը սկսել են արգելափակել Ռուսաստանից հեռահաղորդակցության սարքավորումների համար վճարումները:
«Հայկական, ղազախական և հոնկոնգյան բանկերը սկսել են արգելափակել ռուսական իրավաբանական անձանց համար սերվերների, միկրոսխեմաների, պրոցեսորների, տելեկոմ-սարքավորումների և էլեկտրոնիկայի այլ տեսակների համար ապրանքային անվանացանկով վճարումները»,- վկայակոչելով իր աղբյուրը՝ հաղորդել էր «Կոմերսանտը»:
Նշվում էր, որ դա կապված է ԱՄՆ պատժամիջոցների տասներորդ փաթեթի ներդրման հետ, որով սպառնում են ՌԴ-ի հետ համագործակցող բանկերին:
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024
comment.count (0)