Երասխի ուղղությամբ Ադրբեջանը հեռահար կրակոցներ է արձակում, առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել․ փոխնախարար
 |armenpress.am|
15:07 - 14 հունիսի, 2023

Երասխի ուղղությամբ Ադրբեջանը հեռահար կրակոցներ է արձակում, առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել․ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Երասխի ուղղությամբ Ադրբեջանը հեռահար կրակոցներ է արձակում, և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Երասխի ուղղությամբ տիրող իրավիճակին։

«Ամեն դեպքում, որևէ խուճապի կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, մի երկրում, որը, կարծես, սովորել է այս լարված իրավիճակում ապրելուն: Պետք է լինենք զգոն, ամեն դեպքում վստահ, որ մեր զինված ուժերը և ուժային ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան, սակայն ցանկալի չէ իրավիճակի սրումը, և մենք հույս ունենք, որ այս ապակառուցողական մոտեցումը ադրբեջանական զինված ուժերի և այդ շրջանակների կողմից վերջ կունենա»,- ասաց փոխնախարարը:

Սարգսյանի խոսքով՝ ոչ միայն ՊՆ-ն, այլև ԱԳՆ-ը և բոլոր շահագրգիռ պետական մարմիններն այս երևույթին արձագանքում են:

«Անընդհատ մենք տեղեկատվություն տրամադրում ենք, տեղեկատվության վերլուծությամբ ակնհայտ կդառնա, թե որն է իրական նպատակը: Սակայն նպատակը, կարծում եմ, լարվածություն ստեղծելն է, և, փառք Աստծո, որ մենք զոհեր չունենք: Այլ մանրամասների չեմ տիրապետում»,- ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի զինված ուժերի մարտունակությանը, ապա Սարգսյանն ընդգծեց, որ բանակն ունի իր առջև դրված խնդիրները, և, ըստ իրադրության, այդ խնդիրները փոխվում են:

«Ամեն դեպքում, բանակը պատրաստ է և պարտավոր է համարժեք արձագանքել յուրաքանչյուր այսպիսի քայլի»,- եզրափակեց Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել