Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջընթացը էապես կնպաստի  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ Էրդողան
15:55 - 14 հունիսի, 2023

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջընթացը էապես կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ Էրդողան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջընթացը էապես կնպաստի Հայաստանի հետ մեր (Թուրքիայի-խմբ․) հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան այցից հետո։  

«Բոլոր տառապանքներից հետո մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղության դուռը բացվել է։ Ակնկալում ենք, որ այս հնարավորությունը բաց չթողնելու համար ներգրավված բոլոր կողմերը պատասխանատու կգործեն»,- ասել է Էրդողանը։ 

Էրդողանը նաև նշել է, թե Թուրքիան կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ՝ հանուն թուրքական աշխարհի միասնության ու խաղաղության։ Ըստ Էրդողանի՝ Բաքվում իր և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը էլ ավելի է ամրապնդել երկու երկրների միջև եղած համերաշխությունը։ 

Էրդողանը հույս է հայտնել, որ փոխադարձ այցերը երկկողմ հարաբերություններից բացի, շահավետ կլինեն նաև ողջ տարածաշրջանի համար։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել