Դավիթ Հարությունյանի կարգապահական գործը դռնփակ է քննվում. Արդարադատության նախարարության միջնորդությունը բավարարվեց
 |factor.am|
11:11 - 19 հունիսի, 2023

Դավիթ Հարությունյանի կարգապահական գործը դռնփակ է քննվում. Արդարադատության նախարարության միջնորդությունը բավարարվեց |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդում այսօր սկսվեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարութի քննությունը:

Նիստի մեկնարկին պարզ դարձավ, որ դատավոր Նաիրա Հովսեփյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել` հայտնելով, որ մտերիմ հարաբերություններ ունի Դավիթ Հարությունյանի հետ: Այս միջնորդությունը բավարարվեց:

Ապա ԲԴԽ-ն, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց Արդարադատության նախարարության միջնորդությունը, որով նախարարի տեղակալը պահանջում էր դռնփակ քննել գործը` հաշվի առնելով արդարադատության շահը:

Ապա նիստն ընդմիջվեց, որպեսզի դրան ոչ մասնակից անձինք լքեն դահլիճը: Դավիթ Հարությունյանը ցանկանում էր հայտարարություն անել, սակայն խորհրդի անդամները լքեցին դահլիճը: Քիչ անց կարգադրիչները հայտնեցին, որ որոշում է կայացվել նիստը դռնփակ անցկացնելու մասին:

Նշենք, որ Դավիթ Հարությունյանը ԲԴԽ էր եկել առանց ներկայացուցչի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Ըստ Նախարարության Հարությունյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտում։

Մասնավորապես, Նախարարությունը միջնորդության մեջ նշել է, որ Դավիթ Հարությունյանը խախտել է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ եւ 8-րդ կետերի խախտումներ։ Նշված կետերը սահմանում են, որ ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց (բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի), ինչպես նաեւ զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը։

Հավելենք, որ ըստ helpcourt համակարգի` Դավիթ Հարությունյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներից է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել