«Ադրբեջանն ի՞նչ կարգավիճակ ունի ԵԽ-ում, արդյոք սա չի՞ նշանակում, որ Ադրբեջանն այլևս հավատարիմ չէ Եվրոպայի խորհրդին»․ ԵԺԿ քաղաքական խմբի խոսնակ
 |aravot.am|
10:41 - 23 հունիսի, 2023

«Ադրբեջանն ի՞նչ կարգավիճակ ունի ԵԽ-ում, արդյոք սա չի՞ նշանակում, որ Ադրբեջանն այլևս հավատարիմ չէ Եվրոպայի խորհրդին»․ ԵԺԿ քաղաքական խմբի խոսնակ |aravot.am|

aravot.am: «Ադրբեջանն ի՞նչ կարգավիճակ ունի Եվրոպայի խորհրդի կազմում։ Մի՞թե նրանք չեն ցանկանում մասնակցություն ունենալ կարևոր մոնիտորինգային առաքելություններին Եվրոպայի խորհրդի անունից։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ Ադրբեջանն այլևս հավատարիմ չէ Եվրոպայի խորհրդին»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի խոսնակ Բըրգը Տորարինսոնը։

Հիշեցնենք՝ հակառակ ադրբեջանական բոլոր խոչընդոտումների՝ ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր, ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Փոլ Գավանի պատրաստած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» բանաձևն ընդունվեց։

Բըրգը Տորարինսոնը շնորհակալություն հայտնեց Փոլ Գավանին ու նշեց․ «Նա մեծ կամք է ցուցաբերել մշտադիտարկելու այս ծանր իրավիճակը՝ ի հեճուկս իր աշխատանքին ուղղված բոլոր խոչընդոտների»։ Նա կարևորեց, որ զեկուցողը ցուցաբերել է չեզոքություն, ինչը մեծ արժեք է։

ԵԺԿ խմբի խոսնակը փաստեց՝ Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը վերջին 6 ամիսների ընթացքում ամբողջովին մեկուսացման մեջ է դրել․ «Լեռնային Ղարաբաղի կարևորագույն ենթակառուցվածքները նույնպես միտումնավոր խաթարվել են՝ ազգային գազ, էլեկտրաէներգիա և բջջային կապ: Վերջին տասն օրերին ոչ մթերք, ոչ դեղորայք չի թույլատրվել մուտք գործել ԼՂ։ Եվ այն քաղաքացիները, որոնք ունեն հրատապ բժշկական օգնության կարիք, նրանց թույլ չի տրվել անցնել Լաչինի միջանցքով։ Սա անընդունելի է»։

Բըրգը Տորարինսոնը փաստեց՝ այս գործողությունները ակնհայտ կերպով խախտում են 2020-ին ձեռք բերված համաձայնությունը, որն Ադրբեջանի նախագահը ստորագրել է, ինչպես նաև խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ու ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել