Քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի նոր հեռանկարները
14:26 - 04 հուլիսի, 2023

Քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի նոր հեռանկարները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հայ-իտալական փոխառնչությունները պատմական հենք ունեն, և այդ կապն ամրապնդվել է տարբեր ոլորտներում շարունակական համագործակցությամբ: «Այս հանդիպումը ևս մեկ հնարավորություն է՝ ընդլայնելու նոր համագործակցությունների հեռանկարները: Մենք պատրաստակամ ենք քննարկելու համատեղ նոր ծրագրերի և գաղափարների իրականացումը»,- ասել է նախարարը:

ՀՀ-ում Իտալիայի դեսպանն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը սկսվում է մշակութային հարաբերություններից, և Իտալիայի հետ Հայաստանի համագործակցությունն առավել ակտիվ է մշակութային ոլորտում: 

Կողմերը քննարկել են տարաբնույթ միջոցառումների շրջանակում հայ-իտալական մշակութային կապերի զարգացման հեռանկարները, երկու երկրների մշակութային արժեքների՝ ձեռագրերի, արվեստի նմուշների հանրահռչակելու, ճանաչելի դարձնելու հնարավորությունները: Իտալացի գործընկերները կարևորել են նաև նշագրերի վերականգնման հարցում հայկական փորձը և դրա փոխանցման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել