Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իտալիայի ռազմական փորձագետները |azatutyun.am|
13:30 - 05 հուլիսի, 2023

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իտալիայի ռազմական փորձագետները |azatutyun.am|

azatutyun.am:Ադրբեջանի և Իտալիայի ռազմական փորձագետները Բաքվում հանդիպում են ունեցել՝ քննարկելու երկու երկրների միջև ռազմաքաղաքացիական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ քննարկումներն անցկացվում են երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության պլանի համաձայն։

Անցած ամիս Ադրբեջանը Իտալիայից ռազմական օդանավեր է ձեռք բերել, ինչը համարվում է Բաքվի եւ արևմտյան երկրի միջեւ հազվագյուտ ռազմական գործարք։

C-27J-երի ձեռքբերման վերաբերյալ Ադրբեջանի կառավարությունը մանրամասներ չի հայտնել, հստակ չէ՝ քանի օդանավ է Բաքուն գնել Հռոմից։

Փորձագետների գնահատմամբ՝ C-27J-ը բարձր արդյունավետություն ունեցող օդանավ է, որն ունակ է առաջադրանքներ կատարել բարդ տեղանքներում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել