armenpress.am: Twitter ընկերությունը դիտարկում է Meta ընկերության նկատմամբ իրավական գործընթաց սկսելու հնարավորությունը՝ մրցակից Threads-ի մեկնարկով պայմանավորված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Հուլիսի 5-ին մեկնարկելուց հետո Threads-ին միացել է արդեն ավելի քան 30 միլիոն օգտատեր։
Ըստ պարբերականի՝ Meta-ի ղեկավարները հայտարարել են, որ նոր սոցիալական հարթակը կլինի Twitter-ի «բարեկամական» այլընտրանք։ Սակայն Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը նշել է, որ «մրցակցությունը լավ բան է, իսկ խաբելը՝ ոչ»։ Իր հերթին Meta-ն հերքել է ավելի վաղ հնչեցված այն մեղադրանքները, թե Threads-ի ստեղծմանն աջակցել են Twitter-ի նախկին աշխատակիցները։
Threads-ի ստեղծումը Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և Իլոն Մասկի միջև մրցակցության առիթ էր դարձել։ Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու խառը կանոններով մենամարտում: Առայժմ պարզ չէ, թե որքան լրջորեն են երկու տղամարդիկ տրամադրված այս մենամարտի անցկացմանը։
comment.count (0)