tert.am: Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնել են ճապոնացի և կորեացի զինվորականները։ Հրթիռը թռել է ավելի քան մեկ ժամ, ապա ընկել ջուրը։
Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբը գրանցել է արձակումը տեղական ժամանակով ժամը 10:00-ին, հայտնում է Yonhap-ը։ Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ «սերտ համագործակցությամբ» պահպանում է լիակատար պատրաստության վիճակ:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը արձանագրել է հրթիռի ընկնելը ջուրը։ Ձկնորսական նավակներին խորհուրդ է տրվել չմոտենալ հրթիռի ընկնելու վայրին: Պաշտպանության նախարարությունը չի բացառում, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվել։ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն ասել է, որ Տոկիոն խիստ բողոք է հայտնել Փհենյանն։
Վերջին անգամ ԿԺԴՀ-ն հրթիռներ է արձակել հունիսի 15-ին: Հեռահար հրթիռների վերջին արձակումը տեղի է ունեցել ապրիլի 13-ին։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սկզբից Փհենյանն արդեն իրականացրել է 12 բալիստիկ հրթիռի արձակում։
comment.count (0)