Բլինքենը Ալիեւի հետ զրույցում շեշտել է Լաչինի միջանցքով հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը
09:27 - 13 հուլիսի, 2023

Բլինքենը Ալիեւի հետ զրույցում շեշտել է Լաչինի միջանցքով հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նա ընդգծել է բանակցություններում ճկունության և փոխզիջման անհրաժեշտությունը։

Պետքարտուղար Բլինքենը շեշտել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը:

Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ բանակցություններում պետք է դրական մղում պահպանեն տեւական և արժանապատիվ խաղաղության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել