Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ՀՀ առաքելություն
 |1lurer.am|
16:00 - 18 հուլիսի, 2023

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ՀՀ առաքելություն |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է «Թուրքիայի հարցերով հանձնաժողովի 2022 թվականի զեկույցը», որն «աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության»։ Այս մասին հայտնել են Եվրամիությունում ՀՀ առաքելությունից։

«Զեկույցը ողջունում է մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և բարձր է գնահատում Հայաստանի վարչապետի ներկայությունը Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Այն կոչ է անում անհապաղ իրականացնել հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռք բերված համաձայնությունները, ինչպիսիք են օդային տարածքի և երկու երկրների միջև սահմանի բացումը։ Հերթական անգամ խրախուսում է Թուրքիային՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար: Փաստաթուղթը հորդորում է Թուրքիային ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված իր պարտավորությունները»,- նշված է առաքելության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել