Զախարովան արձաքանգել է Էրդողանի՝ 2025-ին ԼՂ-ից խաղաղապահների հեռանալու հայտարարությանը
 |civilnet.am|
13:52 - 20 հուլիսի, 2023

Զախարովան արձաքանգել է Էրդողանի՝ 2025-ին ԼՂ-ից խաղաղապահների հեռանալու հայտարարությանը |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձանագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2025-ին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների հեռանալու հայտարարությանը։

«Անկարան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ, որի հիման վրա ԼՂ-ի հակամարտության գոտում տեղակայվել էր ռուսական խաղաղապահ զորախումբ։ Հենց այդ փաստաթղթում հստակ նշված են ինչպես տարածաշրջանում զորախմբի գտնվելու ժամկետները, այնպես էլ հերթական հնգամյա ժամկետով հնարավոր երակարացման պարամետրերը»,- հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ խաղաղապահները կարևոր կայունացնող դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում, նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է․ «Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունն էլ ավելի պահանջված է։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է Երևանի և Բաքվի, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողների շահերից, որոնց թվում է նաև Անկարան»,- նշել է Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանը կկատարի Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա հույս էր հայտնել, որ ռուս զինվորականները ԼՂ-ում կմնան մինչև 2025 թվականը, իսկ դրանից հետո կհեռանան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել