Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է. Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու մասին |tert.am|
14:47 - 20 հուլիսի, 2023

Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է. Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու մասին |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը զգալի ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանային գոտում. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա:

«Լեռնային Ղարաբաղը ներառված չէ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, միևնույն ժամանակ, կազմակերպության առաքելության տեղակայումը Հայաստանում զգալի ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում: Բայց գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել