ՀՀ-ում գտնվող արցախցիները Երևանի Մյասնիկյանի հրապարակում իրականացնելու են հավաք՝ ի պաշտպանություն Արցախի
17:40 - 20 հուլիսի, 2023

ՀՀ-ում գտնվող արցախցիները Երևանի Մյասնիկյանի հրապարակում իրականացնելու են հավաք՝ ի պաշտպանություն Արցախի

2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների կողմից հուլիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, Երևան քաղաքի Ա.Մյասնիկյանի անվան հրապարակում կազմակերպվելու է հավաք՝ ի պաշտպանություն Արցախի և մեր ժողովրդի իրավունքների: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել հավաքին:

Գուրգեն Ներսիսյանը միևնույն ժամանակ նշել է․ «Բազմաթիվ զանգերից հետո ստիպված եմ Երևանյան ռեստորաններում ժամանակ սպառողներին, անտարբեր վարքագծով մեր հայրենակիցների արցախապաշտպան պայքարն արժեզրկող ու Արցախի հանրային միջոցներից տարիներ շարունակ սնված ու շարունակաբար օգտվող «գործարարներին» կոչ անել վերանայել սեփական վարքագիծը և մասնակցել տեղահանված մեր հայրենակիցների՝ Արցախի պաշտպանությանն ուղղված ջանքերին, նրանց մենակ թողնելը հավասարազոր է դավաճանության»։ 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Երևանում՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի հայաստանյան գրասենյակների, Հայաստանում ՌԴ դեսպանատան առւև իրակակացվում են տարբեր ակցիաներ՝ հաջակցություն Արցախի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել