Իրանը շարունակում է նավթ վաճառել՝ անկախ ԱՄՆ-ի պատժամիջոցներից. Իրանի փոխնախագահ |shantnews.am|
05:11 - 03 դեկտեմբերի, 2019

Իրանը շարունակում է նավթ վաճառել՝ անկախ ԱՄՆ-ի պատժամիջոցներից. Իրանի փոխնախագահ |shantnews.am|

shantnews.am: Իրանի առաջին փոխնախագահ Էշաք Ջահանգիրը հայտարարել է, որ չնայած ամերիկյան պատժամիջոցներին՝ Իրանը շարունակում է նավթ վաճառել: Այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Ջահանգիրի խոսքերով՝ Թեհրանը «տարբեր միջոցներ է գտնում իր նավթը արտաքին շուկա հանելու՝ անկախ այն բանից, որ իր անմիջական հարևանները և դաշնակիցները չեն համարձակվում իրանական նավթ գնել»:

Իրանի իշխանությունները, սակայն, պնդում են, որ Թեհրանը գիտի ամերիկյան արգելքները շրջանցելու ձևերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել