Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին
 |aysor.am|
17:53 - 21 հուլիսի, 2023

Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին |aysor.am|

aysor.am: Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին, այս մասին Aysor.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այլ մանրամասների մասին կհայտնենք լրացուցիչ»,-ասաց մամուլի խոսնակը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում ընթացող Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է, որ մոտ ապագայում Մոսկվայում տեղի կունենան ադրբեջանա-հայկական խորհրդակցություններ` արտգործնախարարների մակարդակով։

 Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացման լավ շանսեր կան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել