ՌԴ-ն կպատժի ՌԻԱ Նովոստիի թղթակցի մահվան մեղավորներին․ Զախարովա |armtimes.com|
10:28 - 23 հուլիսի, 2023

ՌԴ-ն կպատժի ՌԻԱ Նովոստիի թղթակցի մահվան մեղավորներին․ Զախարովա |armtimes.com|

armtimes.com: Լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովի դաժան սպանության մեղավորներն արժանի պատիժ կստանան, իսկ Կիև կասետային զինամթերք մատակարարողները նույնպես կկիսեն պատասխանատվությունը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ:

«Ռուս լրագրողի դաժան սպանության համար պատասխանատուները անխուսափելիորեն արժանի պատիժ կկրեն: Նրանք, ովքեր կասետային զինամթերք են մատակարարել իրենց Կիևի հովանավորյալներին, լիովին կկիսեն պատասխանատվությունը»,- նշել է Զախարովան:

Նա կարծիքով ամեն ինչ ցույց է տալիս, որ Զապորոժիեի շրջանում լրագրողական խմբի վրա հարձակումը պատահական չի եղել։

«Վստահ եմ, որ միջազգային կառույցները կնախընտրեն աչք փակել ռուս լրագրողների դեմ կատարված նողկալի հանցագործության վրա»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերքով հարվածներ են հասցրել լրագրողների խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է լրատվամիջոցների չորս աշխատակից։

Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Պյատիխատկի գյուղի մոտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել