Ադրբեջանը փորձում է հայ գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք. Փաշինյան
 |armenpress.am|
16:45 - 25 հուլիսի, 2023

Ադրբեջանը փորձում է հայ գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձնում հայ գերիներին, քանի որ փորձ է անում նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկության, Հայաստանի վրա ճնշման գործիք:

Փաշինյանն այս մասին հայտարարել է հուլիսի 25-ի ասուլիսի ընթացքում։

«Ադրբեջանը փորձ է անում գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք, ընդ որում՝ ոչ թե կոնկրետության մեջ, այլ Հայաստանի վրա ճնշման գործիք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը պարզաբանեց, թե ինչու է հայկական կողմը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականապատման քարտեզները տրամադրել ադրբեջանական կողմին։

«Միջազգային հանրությունը մեզ կոչ էր անում միակողմանի քայլեր ձեռնարկել վստահությունը մեծացնելու ուղղությամբ: Եվ մենք այդ քայլն արել ենք՝ որպես մարդասիրական քայլ՝ ի ցույց դնելով մեր անկեղծությունը խաղաղության ջանքերում»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել