ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում Կարմիր խաչի զգուշացումներին ԼՂ-ի հետ կապված․ Տոյվո Կլաար

 |factor.am|
12:48 - 26 հուլիսի, 2023

ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում Կարմիր խաչի զգուշացումներին ԼՂ-ի հետ կապված․ Տոյվո Կլաար |factor.am|

factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ահազանգին Արցախում վատթարացող հումանիտար իրավիճակի հետ կապված։

«ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում շատ դժվար պայմաններում: Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել։ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում նրանց զգուշացումներին»,- ասվում է Կլաարի թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն էր տարածել Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին։ «Չնայած համառ ջանքերին՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ՝ Աղդամը: Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշում կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին՝ վերսկսել իր էական մարդասիրական գործողությունները տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել