armeniasputnik.am: Պարզվել է երեկ «Մերսեդես-Մայբախ» մակնիշի ավտոմեքենայով Երևանում պարեկին վրաերթի ենթարկած անձի ինքնությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հուլիսի 27-ին տեղեկացրել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակել էին Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը։ Ակցիայի ժամանակ փողոցը հատել ցանկացող մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել մի պարեկի։
Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս)
«Պարեկային ծառայողը բուժօգնության է դիմել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա մոտ ախտորոշվել է միայն սալջարդ, և նույն օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց նա։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)