Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի  շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է ԼՂ հումանիտար ճգնաժամով
19:42 - 28 հուլիսի, 2023

Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է ԼՂ հումանիտար ճգնաժամով

Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի  շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամով։

Այս մասին Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հրապարակում է արել «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում։ 

 «Ադրբեջանը պետք է շտապ վերացնի շրջափակումը և երաշխավորի անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը ՝ համաձայն 2020 թվականի հրադադարի հայտարարության և Միջազգային դատարանի որոշման»,- նշված է հրապարակման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել