Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերել Սիրիայից
 |1lurer.am|
20:53 - 31 հուլիսի, 2023

Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերել Սիրիայից |1lurer.am|

1lurer.am: Թեհրանում տեղի է ունեցել Իրանի և Սիրիայի արտգործնախարարներ Հոսեյն  Ամիր Աբդոլլահիանի և Ֆեսյալ Միքդադի հանդիպումը, որից հետո կայացած մամուլի ասուլիսում արտգործնախարարները հանդես են եկել հայտարարություններով, հայտնում է Fars գործակալությունը:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերել Սիրիայից։

«Մենք կարծում ենք, որ օտարերկրյա պետությունների ուժերի ներկայությունը Սիրիայում չի նպաստում այդ երկրում կայունությանն ու անվտանգությանը: Մենք լավ հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունը սահմանների անվտանգության վերաբերյալ, սակայն կարծում ենք, որ Սիրիայում ռազմական ներկայությունը լուծում չէ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Սիրիայի արտաքին գործերի նախարարն էլ կոչ է արել ԱՄՆ-ին դուրս բերել իր ուժերը Արաբական Հանրապետության տարածքից, նախքան նրանց կպարտադրեն դա անել:

Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը հանրապետությունում անօրինական է, քանի որ «Սիրիան դա չի խնդրել» և ուղղված է ահաբեկչական խմբավորումների գործունեությանն աջակցելուն, սիրիական պետության թուլացմանը, խոչընդոտում է «սիրիական խնդրի որևէ լուծման հասնելու հնարավորությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել