Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի․ օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր |armenpress.am|
14:39 - 04 օգոստոսի, 2023

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի․ օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր |armenpress.am|

armenpress.am: Փրկարարները Ռաչայի բարձրլեռնային երկրամասում գտնվող Շովի առողջարանում սողանքից հետո հայտնաբերել են ևս չորս զոհի մարմին։ Sputnik գործակալության վրացական ծառայությունը տեղեկացնում է, որ արդեն հաջողվել է տարհանել 210 մարդու։

Նշենք, որ օգոստոսի 3-ի ցերեկը Շովիում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովի տանող ճանապարհի մուտքը, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։

Sputnik-ը հավելում է, որ փրկարարներն ու ոստիկանությունը գտնվում են տարերային աղետի վայրում ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներով՝ մարդկանց տարհանելու համար։

Շարունակվում են 31 հոգու որոնումները, որոնք  գտնվում են տարերային աղետի գոտում, և որոնց հետ առայժմ չի հաջողվում կապ հաստատել:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ  օգոստոսի 7-ը կլինի սգո օր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել