Քնեսեթի պատգամավորն Իսրայելի իշխանություններին կոչ է արել դադարել աջակցել բռնապետական Ադրբեջանին |1lurer.am|
15:33 - 05 օգոստոսի, 2023

Քնեսեթի պատգամավորն Իսրայելի իշխանություններին կոչ է արել դադարել աջակցել բռնապետական Ադրբեջանին |1lurer.am|

1lurer.am: Իսրայելը ոչ միայն զենք է արտահանում ցանկացած բռնապետության, որը ցանկանում է դա, այլև արտահանում է միջոցներ՝ էթնիկ զտումներ և շրջափակումներ իրականացնելու համար: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Օֆիր Կասիֆը։

«Իսրայելի ռազմական աջակցությամբ ադրբեջանցի զինվորներն Արցախի հայերի մահաբեր պաշարում են իրականացնում՝ շրջափակելով Լաչինի միջանցքը։ Շրջափակումը շարունակվում է, և 120 000 մարդ, այդ թվում՝ 30 000 երեխա, սովից և հիվանդություններից մահվան վտանգի առաջ են: Դադարե՛ք աջակցել բռնապետություններին»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել