Ռուսաստանը պատրաստ է քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը․ ՌԴ ԱԳՆ
 |panorama.am|
16:54 - 07 օգոստոսի, 2023

Ռուսաստանը պատրաստ է քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը․ ՌԴ ԱԳՆ |panorama.am|

panorama.am: Ռուսաստանը բաց է Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական լուծման համար, պատրաստ է արձագանքել իսկապես լուրջ առաջարկներին։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ջիդդայում վերջերս Ուկրաինայի  իրադրության շուրջ տեղի ունեցած հանդիպումը

«Մենք բարձր ենք գնահատում գլոբալ հարավի երկրների մեր բարեկամների միջնորդական և մարդասիրական նախաձեռնություններն՝  ուղղված խաղաղության ձեռքբերմանը: Ի տարբերություն Կիևի ռեժիմի, որն ընդհատել և արգելել է Ռուսաստանի հետ բանակցությունները, մենք միշտ եղել և մնում ենք բաց ճգնաժամի դիվանագիտական լուծման համար, և պատրաստ ենք պատասխանել իսկապես լուրջ առաջարկներին։

Առանց Ռուսաստանի մասնակցության և նրա շահերը հաշվի առնելու, ուկրաինական ճգնաժամի թեմատիկայի շուրջ ոչ մի հանդիպում հավելյալ արժեք չունի»,- ասվում է ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։

Շաբաթ օրը Ջիդդայում Ուկրաինայի հարցով բանակցություններ են տեղի ունեցել, որոնց հրավիրել են մոտ 30 երկրների, բայց ոչ Ռուսաստանի ներկայացուցիչների: Իրենց մասնակցությունը հաստատել են մի շարք պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ՀԱՀ-ը, Լեհաստանը և ԵՄ-ն։ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր կառավարությունը չի մասնակցի բանակցություններին առանց Ռուսաստանի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել