Բաքուն քննադատել է ՄԱԿ-ի փորձագետներին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի օբյեկտիվ գնահատականների համար
 |news.am|
09:46 - 08 օգոստոսի, 2023

Բաքուն քննադատել է ՄԱԿ-ի փորձագետներին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի օբյեկտիվ գնահատականների համար |news.am|

news.am:  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի որոշ հատուկ զեկուցողների և անկախ փորձագետների հայտարարությունները Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար լարված իրավիճակ ստեղծելու մասին ցավալի են և խոսում են ՄԱԿ-ի մարմինները  քաղաքական մանիպուլյացիայի գործիքի վերածելու փորձերի մասին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղ արտահայտության օգտագործումը։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի փորձագետներին մեղադրել է ներքին գործերին «միջամտելու» և երկակի ստանդարտների մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել