azatutyun.am: Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի ևս 101 պետական պաշտոնյաների և նրանց հետ կապված անձանց նկատմամբ:
Այդ մարդիկ զրկվում են ամերիկյան մուտքի վիզաների իրավունքից: Պատժամիջոցի մասին հայտնել է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Այս միջոցները ձեռնարկվել են Բելառուսում ժողովրդավարական ինստիտուտները քայքայելու կամ դրանց վնաս հասցնելու կապակցությամբ»,- ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Պատժամիջոցներ են կիրառվել, մասնավորապես, Բելառուսի պետական վերահսկողական կոմիտեի ֆինանսական հետախուզության վարչության ղեկավարության չորս ներկայացուցիչների, ինչպես նաև բելառուս գործարար Ալեքսեյ Օլեքսինի ընտանիքի անդամների նկատմամբ։
Բլինկենը Մինսկին կոչ է արել ազատ արձակել տարբեր հոդվածներով դատապարտված ընդդիմադիրներին՝ Մարիա Կոլեսնիկովային, Սերգեյ Տիխանովսկուն, Վիկտոր Բաբարիկոյին:
comment.count (0)