Հայաստանն աղտոտում է Արաքս գետը |civilnet.am|
10:35 - 26 նոյեմբերի, 2019

Հայաստանն աղտոտում է Արաքս գետը |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի հարավում գործող գործարանների հոսքաջրերը լցվում են Արաքս գետը՝ աղտոտելով Իրանի համար գյուղատնտեսական ու զբոսաշրջային մեծ նշանակություն ունեցող գետի ջրերը:

Իրանցի փորձագետներն ու պաշտոնյաները պնդում են, որ գետում ծանր մետաղների պարունակությունը հասել է առողջության համար վտանգավոր չափերի:

Հոդվածում հստակ չի նշվում, թե կոնկրետ ո՛ր գործարանների հոսքաջրերի մասին է խոսքը, և արդյոք դրանք կապ ունեն վերջերս Կապանում Ողջի գետի աղտոտման հետ, որը տեղի էր ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով: Հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։ Խնդիրը քննարկվեց նաև հոկտեմբերի 17-ին Հայաստանի կառավարության նիստում:

«Այժմ իրանական իշխանությունները խուսափում են պաշտոնական բողոք ներկայացնել խնդրի մասին՝ ցանկանալով պահպանել երկկողմ բարիդրացիական հարաբերությունները: Սակայն այս խնդիրը պետք է լուծվի կամ երկկողմ համաձայնագրով, կամ միջազգային միջամտությամբ»,- ասվում է հոդվածում։

Հոդվածի հեղինակը, հղում անելով իրանցի բնապահպանների ու գյուղոլորտի փորձագետների կարծիքներին, նշում է, որ Իրանի համար լուրջ գյուղատնտեսական ու զբոսաշրջային նշանակություն նունեցող Արաքս գետում «անկասկած կան առողջության համար վտանգավոր ծանր մետաղներ»:

Արաքս գետի ջուրը, համաձայն հրապարակաման, պարբերաբար ուսումանսիրվում է Իրանի տարբեր գիտահետազոտական կազմակերություններում, որոնցից են Թավրիզի համալսարանը, Բժշկական գիտությունների համալսարանը և Իրանի գյուղատնտեսության նախարարության հետազոտական կենտրոնը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ գետի ջրի բաղադրությունում ալյումինի, երկաթի, պղնձի և մկնդեղի պարունակությունը շուրջ տասն անգամ գերազանցում է անվտանգության ընդունելի նորմը։ «Գետն աղտոտող մետաղներից են պղինձն ու մոլիբդենը, որոնք լցվում են գետը Հայաստանի տարածքից: Ու քանի որ ծանր մետաղները կուտակվում են հողում, հետևաբար դրանք հայտնվում են բույսերում ու վերջում՝ մարդու օրգանիզմում»,- նշում է հոդվածագիրը:

Նա հղում է անում մի շարք փորձագետների, որոնք հաստատում են գետի աղտոտվածության փաստը՝ իրանական իշխանություններին կոչ անելով խնդիրը բարձրաձայնել հայաստանյան իշխանությունների հետ քննարկումներում:

Նույն հրապարական մեջ նաև ասվում է, որ հայկական կողմը խոստացել է վերացնել ծանր մետաղների արտահոսքն Արաքս գետ առաջիկա երեք տարիների ընթացքում: Այս մասին հայտարարել է Արևելյան Ադրբեջանի (Իրանի մարզն է) տարածաշրջանային ջրային ընկերության տնօրեն Յուսեֆ Ղաֆարզադեն:

 

Շարունակությունը՝ civilnet.am։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել