Քիմը կոչ է արել հնարավորություն ստեղծել Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների ազատ անցման համար
 |1lurer.am|
12:49 - 11 օգոստոսի, 2023

Քիմը կոչ է արել հնարավորություն ստեղծել Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների ազատ անցման համար |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը երեկ առանձին խոսել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու ԱՄՆ աջակցությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու երկու երկրների ջանքերին: Այդ մասին նշված է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։

«Նա կոչ է արել առաջնորդներին պահպանել թափը՝ սկսելով Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ անցման շուտափույթ հնարավորությունից՝ շեշտադրելով, մասնավորապես, հումանիտար խնդիրները»,- նշված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել