ԱՄՆ Գլենդել քաղաքում ակցիա իրականացնող ամերիկահայերը հանդիպում են ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։
Ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Մնացականյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ հանդիպմանը քննարկվել է հնարավորինս արագ Արցախ սնունդ հասցնելու հարցը՝ թե՛ օդային ճանապարհով լինի, թե՛ ցամաքային։
Ըստ Մնացականյանի՝ Ադամ Շիֆը Արցախի հարցով պատրաստվում է նամակ գրել նախագահ Ջո Բայդենին։
Նշենք, որ օրեր շարունակ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին: Նրանք նաեւ նստացույց էին անում կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի` պահանջելով կոնգրեսականի հետ հանդիպում, ինչպես նաև այցելելություն Լաչինի միջանցք, որտեղ կոնգրեսականը կծանոթանակ իրավիճակին եւ դա կներկայացնի ԱՄՆ Կոնգրեսում։
comment.count (0)