Ուկրաինայի դիվերսիաներն անպատասխան չեն մնա․ Զախարովան՝ Ղրիմի կամրջի վրա հարձակման մասին |tert.am|
21:06 - 12 օգոստոսի, 2023

Ուկրաինայի դիվերսիաներն անպատասխան չեն մնա․ Զախարովան՝ Ղրիմի կամրջի վրա հարձակման մասին |tert.am|

tert.am: Ուկրաինայի դիվերսիաներն անպատասխան չեն մնա, նման բարբարոսական գործողություններն արդարացում չեն կարող ունենալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ղրիմի կամրջի և թերակղզու վրա հարձակվելու՝ Ուկրաինայի փորձերը։

«Նման դիվերսիաները միջազգային հանրությանը հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ համոզվելու Կիևի վարչակարգի իրական էության մեջ: Նման բարբարոսական գործողություններն արդարացված չեն, և դրանք անպատասխան չեն մնա»,- ասել է Զախարովան նախարարության կողմից հրապարակված մեկնաբանությունում։

«Մենք խստորեն դատապարտում ենք այդ ահաբեկչությունները»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Դիվանագետը նշել է, որ Ղրիմի կամուրջը միայն քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ է, որի վրա հարձակումներն անընդունելի են․ «Նա նման հարձակումների է ենթարկվել անցյալ տարվա աշնանից․ դրանք, ի թիվս այլնի, հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան»:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Կիևի՝ 20 անօդաչու թռչող սարքերով ու երկու S-200 հրթիռներով հարձակումները ետ են մղվել թերակղզում ու Ղրիմի կամրջի վրա. անօդաչուները խոցվել կամ ճնշվել են էլեկտրոնային պատերազմի համակարգի միջոցով, հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են երկու հրթիռները, կամուրջը չի վնասվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել