Աթենքը Կիևին կաջակցի օդաչուների վերապատրաստման հարցում․ շարունակվում է Զելենսկիի այցը Հունաստան |armenpress.am|
12:03 - 22 օգոստոսի, 2023

Աթենքը Կիևին կաջակցի օդաչուների վերապատրաստման հարցում․ շարունակվում է Զելենսկիի այցը Հունաստան |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 21-ի երեկոյան այցելել է Հունաստան, որտեղ հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի, ինչպես նաև վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Այս մասին  տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի գրառումներից X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։

«Հունաստանը միացել է ավիացիոն կոալիցիային․ այն կվերապատրաստի մեր օդաչուներին F-16-երի վրա թռչելու համար։ Հունաստանը նաև նոր ռազմական օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար», - գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ կողմերը քննարկել են նաև Հունաստանի մասնակցությունն Ուկրաինայի վերակառուցմանը, հացահատիկի արտահանումների համար սևծովյան նոր միջանցքը և այլն։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Միցոտակիսին՝ Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրմանն աջակցության հռչակագիրը ստորագրելու համար։

Հունաստանում նաև կազմակերպվել է Ուկրաինա-Բալկաններ գագաթնաժողովը։ Զելենսկին հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ՝ քննարկելով հետագա համագործակցության հարցերը։

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ օգոստոսի 22-ին կհանդիպի Բալկանյան մյուս երկրների ղեկավարների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել