Իրաքում ցուցարարները հրդեհել են Իրանի հյուպատոսարանը. աշխատակիցները շենքը լքել են գաղտնի ելքով |tert.am|
05:07 - 28 նոյեմբերի, 2019

Իրաքում ցուցարարները հրդեհել են Իրանի հյուպատոսարանը. աշխատակիցները շենքը լքել են գաղտնի ելքով |tert.am|

tert.am։ Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները հրդեհել են Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Shafaq-ին:

Նշվում է, որ ոստիկանների հետ բախման արդյունքում տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել: Նրանց թիվը հասնում է 80-ի: Մարզում հայտարարվել է պարետային ժամ: Նշվում է, որ հյուպատոսարանի աշխատակիցները շենքը լքել են գաղտնի մուտքով` հրդեհից 10 րոպե առաջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել