Սի Ցզինպինն անսպասելիորեն չի մասնակցել BRICS-ի գագաթնաժողովի բիզնես ֆորումին. պատճառը հայտնի չէ |factor.am|
17:02 - 23 օգոստոսի, 2023

Սի Ցզինպինն անսպասելիորեն չի մասնակցել BRICS-ի գագաթնաժողովի բիզնես ֆորումին. պատճառը հայտնի չէ |factor.am|

factor.am: Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինն անսպասելիորեն բաց է թողել Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող BRICS-ի բիզնես ֆորումը՝ իր փոխարեն ուղարկելով երկրի առևտրի նախարարին։ Վերջինը նրա անունից ելույթ է ունեցել՝ դատապարտելով «ԱՄՆ հեգեմոնիան», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սին, որը երկուշաբթի ժամանել է Յոհաննեսբուրգ՝ մասնակցելու խոշոր զարգացող տնտեսությունները միավորող BRICS-ի ամենամյա գագաթնաժողովին, երեքշաբթի կեսօրին պետք է ելույթ ունենար բիզնես ֆորումում՝ Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի առաջնորդների հետ միասին: Սակայն Չինաստանի առաջնորդը չի ներկայացել միջոցառմանը, իսկ պաշտոնական Պեկինը չի մեկնաբանել տեղի ունեցածը։

Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն կարդացել է նախօրոք կազմված ելույթը, որը լի է եղել Միացյալ Նահանգների դեմ քողարկված հարձակումներով: Հայտարարության մեջ Սին կոչ է արել աշխարհին խուսափել «նոր սառը պատերազմի անդունդն ընկնելուց»:

Առանց ուղղակիորեն ԱՄՆ-ին անդրադառնալու՝ նա հայտարարել է, որ «իր գերիշխանությունը պահպանելու մոլուցքով զբաղվող ինչ-որ երկիր անում է ամեն ինչ՝ վնասելու զարգացող և ձևավորվող շուկայի երկրներին»։

Սի Ցզինպինի անսպասելի բացակայությունը հարցեր է առաջացրել դիտորդների մոտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել