Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրաքում իրենց երկրի հյուպատոսարանի հրդեհման կապակցությամբ |shantnews.am|
08:30 - 28 նոյեմբերի, 2019

Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրաքում իրենց երկրի հյուպատոսարանի հրդեհման կապակցությամբ |shantnews.am|

shantnews.am: Իրանի արտգործնախարարությունը կանչել է Թեհրանում Իրաքի դեսպանին և խիստ բողոք է հայտնել նրան՝ կապված Նաջաֆում Իրանի հյուպատոսարանի հրդեհման հետ:

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին Իրաքի կառավարությանը կոչ է արել պատժել հարձակման հետևում կանգնածներին: Մուսավին նաև հիշեցրել է, որ Իրաքի կառավարությունը պարտավոր է պաշտպանել իր երկրում դիվանագիտական առաքելությունները և դիվանագետներին:

Իրաքում ցուցարարները կրակի էին մատնել Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը: Հյուպատոսարանի աշխատակիցները տարհանվել են: Նաջաֆում պարետային ժամ է սահմանվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել